Тибетская мудрость
Archiv
Alle Beiträge aus dem Monat Januar 2015
Հունվարի 31, տարվա երեսունմեկերորդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 334 (նահանջ տարիներին՝ 335) օր։
Դեպքեր
- 1924՝ ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը։
- 1953՝ Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվեց 2551 մարդ։
- 1968՝ աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը։
- 1990՝ Մոսկվայում բացվում է Սովետական Միության առաջին ՄաքԴոնալդսը
- 2000՝
- Կալիֆորնիայում Alyaska Airlines ընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռն ընկնում է Խաղաղ օվկիանոս, զոհվում է 88 մարդ։
- Կոտ դ’Իվուարում Աբիջանի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվում քենիական A310 էյրբասը, զոհվում է 169 մարդ։
- 2010՝ «Ավաթարը» դառնում է ամբողջ աշխարհում $երկու միլիարդից ավել գումար հավաքած առաջին ֆիլմը։
- 2013՝ Մեխիկոյի Pemex Executive Tower երկնաքերում տեղի ունեցած պայթյունից զոհվում է 33 մարդ։
Ծնունդներ
- 1715՝ Կլոդ Ադրիան Հելվեցիուս, ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մ. 1771 թ.)
- 1860՝ Ատրպետ, (Սարգիս Մկրտչի Մուբայաջյան), հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (մ. 1937)։
- 1890՝ Կարել Չապեկ, չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ (մ. 1928 թ.)։
- 1911՝ Կ. Պոլսում ծնվեց աստղագիտության դոկտոր, Մեխիկոյի համալսարանի պատվավոր դոկտոր Փիշմիշը (Պարիս, Սուքիասյան Մարի)։
- 1929՝ Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր, գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2011 թ.)։
- 1931 – Ռաֆայել Աթոյան, նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ
- 1935՝ Կենձաբուրո Օէ, ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր։
- 1931՝ Լենինականում ծնվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը։
- 1931՝ Աշտարակում ծնվեց բժիշկ, դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը։
- 1981՝ Ջասթին Թիմբերլեյք, ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան, 1 Էմմի և 6 Գրեմմի մրցանակների դափնեկիր։
Մահեր
- 1965՝ Ահարոն Ծատուրյան, հայ բանաստեղծ (ծ. 1886)
- 1973 – Ռագնար Ֆրիշ,տնտեսագիտություն,պրոցեսների վերլուծության
Տոներ
Պետական տոներ
- Նաուրու – Անկախության օր
Գիտնականները մարդու գենետիկ կոդում հայտնաբերել են ավելի քան 20 համադրություն, որոնք նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը։ Հետազոտության հեղինակները, որի արդյունքների մասին գրված է Nature ամսագրում, շեշտում են, որ այժմ հնարավորություն կա յաս հիվանդության բուժման ավելի արդյունավետ միջոցներ մշակել։ Այս կապակցությամբ Բրիտանական կարդիոլոգիական հիմնադրամի մասնագետները հայտարարել են, որ հիպերտոնիայի առաջացման առաջանային գործոնը կենսակերպն է։
Կատարված հետազոտություններից առաջինում, 24 երկրներ ներկայացնող գիտնականները վերլուծել են ավելի քան 200հզ հիվանդի տվյալները, ինչի արդյունքում ստացել են գեների 16 համադրություն, որոնք կապված են բարձր ճնշման հետ։
Այս արդյունքները որոշակիորեն լույս են սփռում նաև օրգանիզմում տեղի ունեցող մի շարք գործընթացների վրա, որոնք հետագայում կարող են դեղորայքային ազդեցության ենթարկվել։ Մասնավորապես, ազոտի օքսիդի մասնակցությամբ քիմիական ռեակցիաների հետազոտությունները, ինչը թույլ է տալիս թուլացնել անոթների պատերն ու լայնացնում դրանք, թույլ կտան այս հիվանդության բուժման բոլորովին նոր մեթոդ մշակել։
Սակայն գիտնականները շեշտում են , որ այս պահին հայտնաբերված է գենետիկ կոդի միայն 1%, որը կապ ունի բարձր ճնշման հետ։