Archiv
Alle Beiträge vom Tag 14. Februar 2015
Սեռական հարաբերությունների հարցերը ճիշտ հասկանալու համար շատ կարևոր է կանանց և տղամարդկանց սեռական օրգանների անատոմիայի և ֆիզիոլոգիայի իմացությունը: Սեռային պատկանելիությունը որոշվում է մի շարք նշաններով` առաջնային (սեռական օրգաններ) և երկրորդային (մազակալման տեսակը, ձայնը, մարմնի կառուցվածքը): Տղամարդուն կնոջից տարբերակող հատկանիշներից կարևորագույնը սեռական օրգանների ինքնատիպությունն է և դրանց հետ առնչվող ֆիզիոլոգիական գործընթացները: Տղամարդու արտաքին սեռական օրգաններն են առնանդամը և ամորձապարկը, որի մեջ գտնվում է անմորձիները:
Առնանդամը հանգիստ վիճակում 6-8 սմ երկարություն ունի: Այն կազմված է գլխիկից և մարմնից: Առնանդամը ծածկված է մաշկով, իսկ ներսում կազմված է փապարային հյուսվածքից, որը գրգռվելու ժամանակ լցվում է արյունով և առաջացնում է էրեկցիա: Այդ ժամանակ առնանդամի ծավալը մեծանում է 2-3 անգամ, նա պնդանում է և ընդունակ է դառնում սեռական հարաբերության: Գրգռվածության անկումից հետո արյունը հետ է հոսում, և առնանդամը հանգիստ վիճակի է վերադառնում: Գլխիկը ծածկող մաշկը, որը կոչվում է թլիփ, շարժուն է, ծալք է առաջացնում: Գլխիկի և թլիփի ներսային մակերեսը ծածկված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք արտադրում են ճարպային արտազատուկ` սմեգմա:
Ներքին սեռական օրգանները ամորձիներն են, դրանց կցորդները` մակամորձին, սերմնաբշտերը, շագանագեղձերը (պրոստատ): Սերմնաբշտերի և շագանակագեղձի ծորանները բացվում են միզուկի (ուրեթրա) հետին մասում, որը սկիզբ է առնում միզապարկից: Վերջինս գտնվում է որովայնի խոռոչի ներքևում: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որն անցնում է առնանդամի ողջ երկարությամբ և վերջանում է գլխիկի վրա միզանցքով: Ամորձներում ձևավորվում են սպերմատոզոիդները` տղամարդու սերմնաբջիջները, որոնք սերմնալարերով բարձրանում և խառնվում են սերմնաբշտերում արտադրվող սերմնահեղուկին: Սեռական ակտի ընթացքում` սերմնաժայթքման ժամանակ, դեպի հեշտոց դուրս է նետվում մոտ 200 միլիոն սպերմատոզոիդ (սերմնաժայթքման նկար):
Սպերմատոզոիդների շարժունակությունը կտրուկ մեծանում է, երբ սերմին միանում է շագանակագեղձի արտազատուկը, որը պարունակում է սպերմայի կենսունակությաքնը նպաստող նյութեր: Այս եղանակով ակտիվացած սպերմատոզոիդները ընդունակ են 2-3 ժամվա ընթացքում հաղթահարել հեշտոցից մինչև արգանդային խողովակներն ընկած տարածությունը, որտեղ և սովորաբար տեղի են ունենում բեղմնավորումը: Շագանակագեղձի վնասվածքից կամ տարբեր պատճառներից, այդ թվում նաև սեռավարակներից ծագած բորբոքումների դեպքում, կարող է առաջանալ սեռական ֆունկցիայի խանգարում, սեռական անկարողություն` իմպոտենցիա և անգամ անպտղություն: Ամորձիները միաժամանակ կատարում են նաև ներքին արտազատիչ գեղձի ֆունկցիա: Տղամարդկանց սեռական հորմոնների` անդրոգենների արտադրության շնորհիվ է ապահովվում արական սեռական հակումը` լիբիդոն, և երկրորդական սեռական նշանների զարգացումը:
Արական հորմոններն են անդրոգենները, իսկ իգականը` էստրոգենները: Տղամարդու և կնոջ օրգանիզմում արտադրվում է հակառակ սեռի ներկայացուցիչի հորմոններ, սակայն քիչ քանակությամբ: Դրանց չափավոր առկայությունը անհրաժեշտ է մարդու բնականոն զարգացման համար:
Կանանց սեռական օրգաններն էլ են բաժանվում երկու մասի` ներքին և արտաքին: Արտաքին օրգաններն են մազածածկույթով պատված ամոթույքի մեծ և փոքր շուրթերը, որոնք միանում են ծլիկի (կլիտորի) հիմքում, որը կնոջ առանձնահատուկ զգայուն, առնանդամին մոտավոր նմանություն ունեցող օրգանն է: Հանգիստ վիճակում ծլիկը նման է փոքրիկ ելուստի, իսկ գրգռվելիս լցվում է արյունով, ինչպես առնանդամը, և կարող է հասնել 2-3 սմ մեծության: Ծլիկից ներքև գտնվում է կնոջ միզածորանը, որից քիչ ներքև գտնվում է հեշտոցի մուտքը, որը աղջիկների մոտ ծածկված է կուսաթաղանթով: Հեշտոցի մուտքը դրսից ծածկված է ամոթույքի մեծ և փոքր շուրթերով, որոնք սեռական գրգռվածության ժամանակ արյան հոսքի հետևանքով մեծանում են: Միաժամանակ ուժեղանում է դրանց վրա գտնվող տարբեր գեղձերի գործունեությունը, արտադրվում է մեծ քանակությամբ լորձ, որը և հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց:
Հեշտոցը խողովակաձև է, ունի 8-12 սմ երկարություն և 2-3 սմ լայնություն, շատ առաձգկական է և կարող է սեռական հարաբերության ժամանակ և հատկապես ծննդաբերության ժամանակ ընդարձակվել: Հեշտոցի կենսաբանական նշանակությունն այն է, որ սեռական հարաբերության ժամանակ ընդունում է առնանդամը: Հեշտոցը նաև այն ճանապարհն է, որով ծննդաբերության ընթացքում անցնում է երեխան: Այս օրգանը միաժամանակ կատարում է կարևոր դեր` ներքին սեռական օրգանները պաշտպանելով մի շարք վարակներից, որոնք սովորաբար ոչնչանում են յուրաքանչյուր կնոջ հեշտոցում արտադրվող պաշտպանների` մանրէների և նյութերի կողմից: Հեշտոցի նորմալ լորձաթաղանթը արտադրում է աննշան քանակությամբ սպիտակավուն հեղուկ (շմաթ): Առողջ աղջիկներն ու կանայք այդ արտաթորումը չեն նկատում: Հիվանդագին երևույթների ժամանակ դրա քանակությունը կարող է մեծանալ և տարբեր դրսևորումներ ստանալ` փոխել գույնը և հոտը, կազմությունը և տեսքը: Սեռական հասունացման շրջանում աղջիկների 80-90% ունենում է շմաթի արտադրություն, և դա համարվում է սովորական երևույթ:
Կանանց ներքին սեռական օրգանները, հեշտոցից բացի, ձվարաններն են, արգանդը, ձվատար փողերը (արգանդափողերը), որոնք միասին տեղավորված են որովայնի խոռոչի ներքևի մասում: Ձվարաններում գտնվում են բազմաթիվ պարկիներ (ֆոլիկուլներ)` դրանցում տեղադրված ձվաբջիջներով` կանանց սեռական բջիջներով: Ձվարանները ոչ միայն ձվաբջիջ են արտադրում, այլև կանանց սեռական հորմոններ` էստրոգեններ: Այդ հորմոնների ազդեցության տակ ձևավորվում են առաջնային և երկրորդային նշանները, սկսվում է դաշտանը, կատարվում են արգանդի լորձաթաղանթի պարբերական փոփոխություններ, որոնք արգանդը նախապատրաստում են բեղմնավորված ձվաբջջի հնարավոր մուտքին, իսկ կաթնագեղձերը` կաթի արտադրությանը: Ձվարաններում կանանց սեռական հորմոնների հետ միաժամանակ արտադրվող տղամարդկանց հորմոնների հարաբերությունը աննշան է` 10:1: Ձվարանների (ինչպես և ամորձիների) գործունեությունը նույնպես կարգավորվում է գլխուղեղը, որը աղջիկների սեռական հասունացման սկզբից ապահովում է դաշտանի պարբերականությունը:
Որովայնի խոռոչի ներքևի մասում` փոքր կոնքում, գտնվում է արգանդը: Դա տանձանման օրգան է, որն ունի հաստ մկանային պատեր, որոնք ներսից պատված են լորձաթաղանթով: Սովորաբար արգանդն ունի 7-9 սմ երկարություն, 5 սմ լայնություն և 50 գրամ քաշ: Հղիության շրջանում այն մեծանում է տասնյակ անգամ, որպեսզի տեղավորի զարգացող պտուղը:Արգանդը մի քանի անգամ մեծանում է նաև դաշտանի ընթացքում: Այդ պրոցեսը ավելի վառ է արտահայտվում ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ, երբ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից և անցնում արգանդային ձվատար փողերով: Այդ ժամանակ արգանդի հաստացած լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բեղմնավորված ձվաբջիջը: Ձվազատումը սովորաբար տեղի է ունենում դաշտանից 14 օր անց: Ձվաբջջի` ձվարանից դուրս գալու տեղում ձևավորվում է, այսպես կոչված, դեղին մարմինը, որն արտազատում է հղիության ընթացքի և կաթնազատման համար անհրաժեշտ հորմոն` լյուտեին: Սակայն սպերմատոզոիդների բացակայության դեպքում, երբ բեղմնավորում չի կատարվում, լորձաթաղանթն անջատվում է, սեռական ճեղքից սկսվում է արյան հոսք` դաշտանային արյունահոսություն: 1-2 օր անց արգանդը կրկին իր բնական չափերն է ընդունում: Նկարագրված փոփոխությունները ունեն պարբերական բնույթ, կրկնվում են միջինը 28 օրը մեկ և կազմում են դաշտանային փուլը: Արյունահոսությունը լինում է տարբեր տևողությամբ և չափով, բայց սովորաբար տևում է 3-5 օր: Դաշտանային փուլը կարող է և ավելի կարճ լինել` մինչև 21 օր, ինչպես նաև ավելի երկար` տևելով մինչև 32 օր: Սեռական հարաբերության ժամանակ բացվում է արգանդի վզիկը, որը նպաստում է սպերմատոզոիդների ներթափանցմանը: Ձվատար խողովակները (արգանդափողերը) ձգվում են արգանդից աջ և ձախ` դեպի ձվարանները: Նրանց երկարությունը 10-13 սմ է: Փողերի ազատ ծայրը ծոպերի տեսք ունի, ընդգրկում է ձվարանը և բռնում է ձվազատման ժամանակ անջատված ձվաբջիջը: Փողերի պատերի կծկման շնորհիվ ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդ: Առողջ կանանց օրգանիզմում այս ամենը կատարվում է առանց որևէ շեղման: Երբ ներքին սեռական օրգաններում զարգանում է բորբոքում և դրա հետևանքով` փողի նեղացում, կծկումները խախտվում են, և խանգարվում է ձվաբջջի շարժումը դեպի արգանդ:
Սեռական հորմոնների ազդեցությունից փոփոխություններ են տեղի ունենում նաև կանանց կաթնագեղձերում, որոնց դերը, ի դեպ, ոչ միայն երեխայի կերակրելն է կաթնագեղձերը նաև կարևոր նշանակություն ունեն կնոջ սեռական կյանքում: Սեռական հասունացման սկզբից սկսած` կաթնագեղձերը հետզհետե մեծանում են, պտուկները խոշորանում են, նրանց շուրջը լայնանում է մուգ շագանակագույն շրջանակը (պսակ), որը հարուստ է նյարդային վերջավորություններով և ամենազգայուն (էրոգեն) գոտիներից է:
Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ингредиенты:
-мука пшеничная — 2 ст.
-сахар-песок — 0,5 ст.
-сметана (20%) — 200 г
-молоко сгущенное (с сахаром) — 200 г
-яйцо куриное — 2 шт.
-разрыхлитель теста — 1 ч. л.
Приготовление:
1. Взбиваем яйца с сахаром, добавляем сгущенное молоко и сметану, взбиваем.
2. Добавляем муку и разрыхлитель, все взбиваем до пышной однородной массы.
3. Смазываем форму маслом, выкладываем тесто.
4. Выпекаем при 200 град. около 40 мин.
5. Готовый кекс можно посыпать сахарной пудрой.
Приятного аппетита!
Приятного аппетита желает вам Ваш РЕСТОРАНЪ
Подписывайтесь на наш instagram.com/restopublic