Archiv
Alle Beiträge vom Tag 25. März 2015
Գիտնականները պարզել են, որ ինֆարկտի ռիսկը 90%-ով նվազում է կենսակերպի մեջ ամենահասարակ փոփոխությունների շնորհիվ: Այժմ բոլորին, ովքեր ցանկանում են պահպանել իրենց երիտասարդ սիրտը, գիտնականները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ քաշից, հնարավորինս քիչ նյարդայնանալ, խուսափել դեպրեսիայից, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել ծխելուց:
Եվ, բնականաբար, կատարել գոնե մի քանի ֆիզիկական վարժություններ, սնվել որակյալ մթերքով: Օրինակ՝ միս գնել նրբերշիկի փոխարեն, կաթնաշոռ`«կաթնաշոռային աղանդերի» փոխարեն, թխվածքը տանը պատրաստել և այլն: Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Բայց 90% արդյունքը, որ ստուգվել է 22 երկրում կատարված 6 հազար հետազոտություններով, տպավորիչ է: Եվ որպես օգնություն կարելի է նաև այլ խորամանկություններ անել:
Այսօր նշվում է.
Մարտի 25, տարվա 84-րդ (նահանջ տարիներին՝ 85-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 281 օր։
Դեպքեր
- 1436՝ Ֆլորենցիայում 140 տարի տևած շինարարությունից հետո օծվում է Սանտա Մարիա դել Ֆյորե տաճարը
- 1821՝ Հունաստանն ազդարարում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից
- 1911՝ Նյու Յորքի Թրայանգլ ֆաբրիկայում ծագած հրդեհի զոհ է դառնում 146 աշխատող
- 1949՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի 92 000 բնակիչներ արտաքսվում են Սիբիր
- 1975՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆայսալին սպանում է իր հոգեկան հիվանդություն ունեցող զարմիկը
- 1988՝ Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայանում է մոմերով ցույց
- 1992՝ ռուս տիեզերագնաց Սերգեյ Կրիկալյովը վերադառնում է Երկիր «Միր» տիեզերակայանում10 ամիս մնալուց հետո
Ծնունդներ
- 1699՝ Յոհան Ադոլֆ Հասսե գերմ. երգիչ-երգահան (մ. 1783)։
- 1767՝ Յոաքիմ Մյուրաթ (Joachim Murat) ֆրանս. ադմիրալ (մ. 1815)։
- 1867՝ Արտուրո Տոսկանինի իտալ. դիրիժոր (մ. 1957)։
- 1881՝ Բելա Բարտոկ հունգ. դաշնակահար և կոմպոզիտոր (մ. 1945)։
- 1908՝
- Դեյվիդ Լին անգլ. ռեժիսոր և դրամատուրգ (մ. 1991)։
- Հելմութ Քոյթներ գերմ. դերասան և ռեժիսոր (մ. 1986)։
- 1912՝ Մարտին Քարամյան, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
- 1912 – Ալեքսանդր Շաքարյան, հայ նկարիչ
- 1914՝ Նորման Բորլոուգ ամեր. գյուղատնտես, Նոբելյան մրցանակակիր (մ. 2009)։
- 1921՝ Սիմոնա Սինյորե գերմ.-ֆրանս. դերասանուհի (մ. 1985)։
- 1947՝ Էլթոն Ջոն անգլ. երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան
- 1955 – Մանիկ Աճեմյան, հայ բանաստեղծ, լրագրող
- 1965՝ Սարա Ջեսիքա Փարքեր ամեր. դերասանուհի, երգիչ
- 1976՝ Վլադիմիր Կլիչկո ուկր. բռնցքամարտիկ
Մահեր
- 1625՝ Ջամբաթիստա Մարինի (Giambattista Marini) իտալ. բանաստեղծ (* 1894)։
- 1677՝ Վացլավ Հոլար չեխ նկարիչ (* 1607)։
- 1801՝ Նովալիս գերմ. բանաստեղծ և կոմպոզիտոր (* 1772)։
- 1914 – Ֆրեդերիկ Միստրալ, պրովանսացի բանաստեղծ, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904)
- 1918՝ Կլոդ Դեբյուսի ֆրանս. կոմպոզիտոր (* 1862)։
- 1969՝ Մաքս Իսթմեն ամեր. բանաստեղծ (* 1883)։
- 1973՝ Տիգրան Հախումյան, հայ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ (* 1894)։
- 1980՝ Միլտոն Էրիկսոն (* 1901)։
- 2007՝ Անդրանիկ Մարգարյան Հայաստանի 10-րդ վարչապետը (* 1951)։
Տոներ
- ԱՄՆ՝ Մերիլենդի օր
- Թոլքին կարդալու օր
- Համաշխարհային՝
- Բարի գործերի օր
- Չծնված երեխաների օր
- Փոստային բացիկների օր
- Հուդայականներ՝
- Փեսախ
- 28 տարին մեկ այս օրն է ընկնում Բիրքաթ Հաչաման
- Հունաստան՝ Անկախության օր (Օսմանյան լծից՝ 1821թ.)
- Շվեդիա՝ Վաֆլիի օր