Archiv
Alle Beiträge vom Tag 26. März 2015
Հնագույն շրջանից ի վեր աստղագուշակությունը խթանում էր նրա հետ առնչվող բազմաթիվ գիտությունների զարգացումը: Աստղային երկնքի դիտումը հնագույն շրջանում հետապնդում էր ոչ միայն պարզունակ գյուղատնտեսական նպատակներ, այլ ընկալվում իբրև տիեզերական օրինաչափությունները իմաստավորելու գործնական մեթոդ: Սրա մասին է վկայում հնագույն շրջանից մեզ հասած օրացույցերը, որոնց բարդությունն ու ճշգրտությունը ակնհայտորեն դուրս է նախնադարյան պարզունակ մտածողության կարիքները բավարարելուց: Կարելի է ասել, որ մարդու եկնքի դիտման առաջնային դրդապատճառներից մեկը եղել է տիեզերական անվերջության մեջ սեփական անցողիկ տեղի և դերի իմաստավորումը: Խնդիր, որի յուրօրինակ պարզաբանումը տալիս էր աստղագուշակությունը, որը պատահական չէր համարվում իմաստունների գիտություն: Պատմության հնագույն շրջանում աստղագուշակությունը կազմում էր սրբազան գիտելիքի անբաժանելի մասը, որի գաղտնիքները հասանելի էին միայն ընտրյալներին և որի դրույթները բացարձակ ճշմարտություն էին համարվում: Հելլենիստական շրջանում գիտական մտածողության սաղմնավորումը և անհատի դերի աճը նպաստեց աստղագուշակության վերափոխմանը, զարգացավ գիտական աստղագուշակությունը, որը հասանելի էր արդեն նաև սովորական մահկանացուներին: Միջնադարյան քրիստոնյա աստվածաբաններից ոմանք /օր.` Սուրբ Ավգուստինը/ խստորեն քննադատում էին աստղագուշակությունը, իսկ մյուսները՝ աստղագուշակության բանիմաց վարպետներ էին: Բազմաթիվ անվանի մտածովներ ու գիտնականներ՝ Պյութագորասը, Պլատոնը, Արիստոտելը, Հալենը, Թ. Աքվինացին,Պառացելսը, Ջ. Կարդանը, Նիկոլայ Կոպերնիկոսը, Տ. Բրահեն, Յոհաննես Կեպլերը, Կ. Գ. Յունգը և շատ ուրիշները, փորձել են բացահայտել տիեզերքի գաղտնիքները՝ աստղագուշակությամբ զբաղվելով: 16-17-րդ դարերի աստղագիտության զգալի հաջողությունները /Ն. Կոպերնիկոս, Տ. Բրահե, Յո. Կեպլեր/ բերեցին նրա գիտական դերի կտրուկ աճի և աստղագուշակության նահանջի: Ըստ երևույթի Յո. Կեպլերը նոր ժամանակների վերջին աստղագետ-աստղաբաշխն էր, որը, օգտագործում էր աստղաբաշխական գիտելիքները իր հանրահայտ աստղագիտական օրենքների մշակման ժամանակ[10]: 17-րդ դարի աստղաբաշխ Վ. Լիլլին, որը չափազանց մեծ հեղինակություն էր վայելում ժամանակակիցների մոտ, գրում է. «Լոնդոնի բնակիչները քիչ են հաշվի նստում աստղագուշակության հետ»: 18-րդ դարում էմպիրիկ գիտական մէթոդաբանության զարգացմանը զուգընթաց՝ տեղի ունեցավ աստղագուշակության վերջնական տարանջասումը աստղագիտությունից, որի հետևանքով մինչ օրս գիտական համայնքը համարում է աստղագուշակությունը, ինչպես նաև մյուս հերմետիկ գիտությունները, կեղծ գիտություն կամ սնահավատություն[1] քանի որ ստացված չեն այդ ուսմունքի համոզիչ գիտական ապացույցները։ Նորագույն շրջանի որոշ գիտնականներ փորձեր են կատարել սասանել այդ համոզմունքը: Ամենահայտնի այդպիսի փորձերից մեկը ֆրանսիացի հոգեբան Միշել Հոկլենի կատարված լայնածավալ վիճակագրական հետազոտությունն էր, որի նպատակը ծննդյան պահին մոլորակների դիրքերի և մարդկային բնավորության գծերի ու որոշակի ունակությունների միջև եղած կապի բացահայտումն էր: Այս հետազատութհունը բացահայտեց որոշակի օրինաչափությունների առկայությունը[11], սակայն նրա արդյունքները ակադեմիական գիտության կողմից բավարար համոզիչ չհամարվեցին՝ աստղագուշակության գիտականությունն ընդունելու համար։
Ջրհոս` 21 հունվար-19 փետրվար
Ձկներ` 20 փետրվար-21 մարտ
Խոյ` 21 մարտ-20 ապրիլ
Ցուլ` 21 ապրիլ-21 մայիս
Երկվորյակներ` 22 մայիս-21 հունիս
Խեցգետին` 22 հունիս-23 հուլիս
Առյուծ` 24 հուլիս-23 օգոստոս
Կույս` 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Կշեռք` 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Կարիճ` 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր
Աղեղնավոր` 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Այծեղջյուր` 22 դեկտեմբեր-20 հունվար
abisoghoyan.com-ի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար
պատասխանատվություն չի կրում
Մարտի 26, տարվա 85-րդ (նահանջ տարիներին՝ 86-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 280 օր։
Դեպքեր
- 1169՝ Սալահ ադ Դինը դառնում է Եգիպտոսի էմիր
- 1636՝ Նիդերլանդներում հիմնվում է Ութրեխթի համալսարանը
- 1812՝ երկրաշարժից ավերվում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, զոհվում է շուրջ քսան հազար մարդ
- 1881՝ Թեսալիան ազատագրվում և վերադառնում է Հունաստանի մաս
- 1931՝ հիմնվում է Շվեյցարիայի ազգային ավիափոխադրող Swiss Air ընկերությունը
- 1934՝ Մեծ Բրիտանիայում սկսում են հանձնել վարորդական իրավունքի քննություններ
- 1971՝ Արևելյան Պակիստանն անջատվում է Պակիստանից և ստեղծվում է Բանգլադեշի Ժողովրդական հանրապետությունը
- 1979՝ Անվար ալ Սադաթը, Մենախիմ Բեգինը և Ջիմի Քարտերը Վաշինգտոնում կնքում են եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագիր
Ծնունդներ
- 1905՝ Վիկտոր Ֆրանկլ ավստրիացի նյարդաբան և հոգեբույժ (մ. 1997)
- 1911՝ Թենեսի Ուիլյամս ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ (մ. 1983)
- 1928 – Ռոմանոս Սարգսյան, նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- 1935՝ Մահմուդ Աբաս Պաղեստինի պետության 2-րդ նախագահը
- 1938՝ Էնթոնի Ջեյմս Լեգեթ անգլիացի ամերիկացի ֆիզիկոս Նոբելյան մրցանակակիր
- 1938 – Անտոնիո Տրեբիչիանի, իտալացի ֆուտբոլայի մարզիչ, մարզել է իտալական Ռոման
- 1940՝
- Ջեյմս Քաան ամերիկացի դերասան
- Նենսի Փելոսի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 60-րդ խոսնակը
- 1941՝ Ռիչարդ Դոկինզ անգլիացի կենսաբան
- 1941 – Ռիչարդ Դոկինզ, անգլիացի էվոլյուցիոն կենսաբան, գիտնական։
- 1944՝ Դայանա Րոս ամերիկացի երգչուհի և դերասանուհի
- 1950՝ Ալան Սիլվեսթրի Alan Silvestri ամերիկացի կոմպոզիտոր
- 1961՝ Ուիլյամ Հեյգ Միացյալ Թագավորության արտգործնախարար
- 1962՝ Ջոն Սթոքթոն ամերիկացի բասկետբոլիստ
- 1963՝ Րոք Վուազին կանադացի երգիչ-երգահան, դերասան
- 1973՝ Լարրի Փեյջ ամերիկացի համակարգչային գիտնական, Գուգլի համահեղինակ
- 1982՝ Միկել Արտետա իսպանացի ֆուտբոլիստ
- 1985՝ Քիրա Նայթլի ամերիկացի դերասանուհի
- 1989՝ Սիմոն Կյեր դանիացի ֆուտբոլիստ
Մահեր
- 1212՝ Սանշու I Պորտուգալիայի թագավոր (* 1154)
- 1797՝ Ջեյմս Հաթոն շոթլանդացի երկրաբան (* 1726)
- 1814՝ Ժոզեֆ Իգնաս Գիլյոթեն ֆրանսիացի ֆիզիկոս (* 1738)
- 1827՝ Լուդվիգ վան Բեթհովեն գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր (* 1770)
- 1892՝ Ուոլթ Ուիթմեն ամերիկացի բանաստեղծ և գրող (* 1819)
- 1910՝ Օգյուստ Շարլուա ֆրանսիացի ազգագրագետ (* 1864)
- 1923՝ Սառա Բեռնար ֆրանսիացի դերասանուհի (* 1844)
- 1940՝ Լուիս Սպիրիդոն հույն վազորդ (* 1873)
- 1945՝ Դեյվիդ Լյոյդ Ջորջ Մեծ Բրիտանիայի վարչապետ (* 1863)
- 1958՝ Ազատ Վշտունի, բանաստեղծ (* 1894)
Տոներ
- Բանգլադեշ՝ Անկախության օր
- Մալի՝ Ժողովրդավարության օր
- Ուկրաինա՝ Ներքին զորքերի օր
- Զրադաշտականներ՝ Զրադաշտի ծննդյան օր