Только действия человека говорят о его личности и его отношении к вам.Не верьте словам. Просто наблюдайте. И вы увидите истину.
https://www.facebook.com/pages/Artur-Fisher-Fotodesign/1024706087558542?pnref=story
https://www.facebook.com/pages/Artur-Fisher-Fotodesign/1024706087558542?pnref=story
Հիմնադրման պատմական օրից մինչ այսօր աշխարհի մոտ երկու հարյուր պետություն դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ: Այս օրը տոնելու ավանդույթն սկիզբ է առել 1950 թվականին: Այն նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունն իրենց կյանքում և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակի բարելավման համար:
Ամեն տարի Առողջապահության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առաջ կանգնած խնդիրներին և անցկացվում է տարբեր նշանաբաններով, ինչպես օրինակ՝ «Քո արյան անվտանգության մեջ է բազմաթիվ մարդկանց փրկությունը», «Կենսունակությունը երկարակեցության ուղին է», «Հղիությունը կյանքում յուրօրինակ իրադարձություն է: Եկե՛ք այն անվտանգ դարձնենք», «Պահպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից»:
Ապրիլի 7, Մայրության և գեղեցկության օր։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։
Սուրբ Մարիամ Աստվածածին
նկարիչ Վարդգես Սուրենյանց
Ապրիլի 7, տարվա 97-րդ (նահանջ տարիներին՝ 98-րդ ) օրն է